Ջրամեկուսացման կարևորությունը. կառուցվածքի պաշտպանությունը ջրի ազդեցությունից
Ջուրը շենքերի վնասման ամենատարածված պատճառներից է։ Անձրևը, ստորերկրյա ջրերի կամ սանտեխնիկայի արտահոսքը և ավելորդ խոնավությունը կարող են առաջացնել մի շարք խնդիրներ, այդ թվում՝ կառուցվածքային վնաս, բորբոսի աճ և օդի աղտոտվածություն: Հենց այս խնդիրներից խուսափելու համար շինարարության մեջ կիրառվում է ջրամեկուսացում։
Ի՞նչ է ջրամեկուսացումը:
Ջրամեկուսացումը հատուկ նյութի շերտ կամ շերտեր է, որը կիրառվում է շենքի կամ շինության մակերեսին ջրի ներթափանցումը կանխելու համար: Ջրամեկուսացումը կարող է լինել հեղուկ տեսքով կամ գլանափաթեթային: Այն գործում է որպես անջրանցիկ պատնեշ՝ արդյունավետորեն կանխելով ջրի մուտքը և պաշտպանելով կառույցները և շինությունները: Ջրամեկուսիչ մեմբրանները սովորաբար պատրաստվում են սինթետիկ նյութերից, արդյունքում ստացվում են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են ձևափոխված բիտումը, PVC, EPDM, FPO, TPO թաղանթները, ինչպես նաև պոլիուրեթանային, պոլիոլեֆին և այլ տեսակի հեղուկ թաղանթներ:
Ջրամեկուսացման տեսակները.
Գլանափաթեթային թաղանթները փակցվում են մակերեսի վրա սոսինձի կամ մեխանիկական ամրացումների միջոցով: Թաղանթները դիմացկուն են, հեշտ տեղադրվող և հիանալի պաշտպանություն են ապահովում ջրի ներթափանցումից:
Հեղուկ թաղանթ - կիրառվում է հեղուկ տեսքով, այնուհետև կարծրանում է ամբողջական ջրամեկուսիչ շերտ ստեղծելու համար: Հաճախ օգտագործվում է դժվար հասանելի վայրերում կամ անկանոն ձևի մակերեսների վրա: Հեղուկ ջրամեկուսացումը առաձգական է և ապահովում է ջրից պաշտպանություն նույնիսկ անհարթ մակերեսների վրա:
Ջրամեկուսացման առավելությունները.
Պաշտպանություն ջրի վնասից:
Ջրամեկուսիչ թաղանթի հիմնական նպատակը շենքը ջրի ներթափանցումից պաշտպանելն է: Ստեղծելով անջրանցիկ պատնեշ՝ թաղանթները պաշտպանում են շենքի կառուցվածքային ամբողջականությունը՝ կանխելով այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են բետոնի վնասումը, ամրանների կարբոնացումը, փայտի վնասումը կամ կոռոզիան:
Էներգաարդյունավետության.
Ջրի ներթափանցումը կարող է ազդել նաև շենքի էներգաարդյունավետության վրա: Երբ ջուրը հայտնվում է ճաքերի մեջ, այն վնասում է մեկուսացումը, ինչը հանգեցնում է էներգիայի բարձր ծախսերի: Անջրանցիկ շերտը պահպանելով՝ թաղանթները օգնում են բարելավել էներգաարդյունավետությունը և նվազեցնել կոմունալ ծախսերը:
Ջրամեկուսացում.
Ջրամեկուսացումը ներդրում է ձեր շենքը պաշտպանելու համար, քանի որ այն ապահովում է շենքի երկարակեցությունը և կանխում խոնավության հետ կապված խնդիրները: Եթե մտածում եք ջրամեկուսիչ աշխատանքների մասին, հիշեք, որ լավագույն գները կգտնեք Ցիտադելում:
#ընտրիր քոնը #վերանորոգիրպատշաճկերպով