Դրենաժային թաղանթների գլխավոր նշանակությունը ջրամեկուսացման մեջ
Դրենաժային թաղանթները արդյունավետ լուծում են ձեր տունը ջրից պաշտպանելու համար:
Այս անջրանցիկ թաղանթներնանտեսանելի խոչընդոտ են ստեղծում խոնավության համար՝ կանխելով արտահոսքերը, բորբոսը և կառուցվածքային վնասվածքը:
Թաղանթների ճիշտ օգտագործումը, կարող է օգնել ձեզ խնայել ժամանակն ու գումարը՝ տունը կառուցելիս կամ վերափոխելիս:
Որո՞նք են դրենաժային թաղանթները:
Դրենաժային թաղանթները պատրաստված են երկարակյաց նյութերից, ինչպիսիք են՝ բետոնը կամ ասֆալտը։ Թաղանթները ջուրը հեռացնում են հիմքերից, նկուղներից, հենապատերից և թունելներից՝ ապահովելով հերմետիկությունը:
Ինչու՞ են կարևոր դրենաժային թաղանթները:
· Խոնավությունը կարող է լուրջ վնաս հասցնել շենքերին՝ առաջացնելով.
· Կառուցվածքային վնաս. Ավելորդ խոնավությունը թուլացնում է այնպիսի նյութեր, ինչպիսիք են բետոնը և փայտը:
· Բորբոսի տարածում․ Խոնավությունը կարող է վտանգներ առաջացնել առողջության համար:
· Ջրհեղեղ. Վատ ջրահեռացումը կարող է հանգեցնել ծախսատար վերանորոգման:
· Ճաքեր և նստվածք. Ջրի ճնշումը կարող է հիմքի հետ կապված խնդիրներ առաջացնել:
Դրենաժային թաղանթների տեղադրումը թույլ է տալիս հեռացնել ջուրը խոցելի տարածքներից՝ նվազեցնելով այս բոլոր ռիսկերը:
Ճիշտ տեղադրումը շատ կարևոր է դրենաժային թաղանթների արդյունավետ աշխատանքի համար:
Ահա մի քանի հիմնական խորհուրդներ առավելագույն պաշտպանություն ապահովելու համար.
1. Առաջնային քայլը ամենակարևորն է․
Դրենաժային թաղանթը տեղադրելուց առաջ համոզվեք, որ մակերեսը մաքուր է և զերծ փոշուց, որպեսզի թաղանթը պատշաճ կերպով կպչի և գործի այնպես, ինչպես նախատեսված է: Բոլոր առկա ճաքերը պետք է նախապես լցվեն ջրի ներթափանցումը կանխելու համար:
2. Մաքրված մակերեսին պետք է քսել պրայմեր (բիտումի հիմքով, օրինակ՝ «KRZ» բիտումային պրայմերը, որը նախատեսված է մեկուսացված մակերեսների պատրաստման համար (բետոնե սալաքար, ցեմենտ-ավազի շերտ և այլն )՝ կպչունություն ապահովելու համար:Այնուհետև տեղադրեք թաղանթը ուղղահայաց և հորիզոնական մակերեսների վրա:
Դրենաժային թաղանթները ունիվերսալ են և կարող են օգտագործվել ինչպես ուղղահայաց (պատերի), այնպես էլ հորիզոնական (հիմք) մակերեսների վրա: Պատերի համար համոզվեք, որ թաղանթը կիրառվի հատակային մակարդակից մինչև ակնկալվող ջրագծից վեր:
Հիմքերի կամ սալերի վրա թաղանթը պետք է ծածկի ամբողջ հիմքը, որպեսզի թույլ կետեր չլինեն, որտեղ ջուրը կարող է թափանցել:
3. Համընկնող եզրեր
Դրենաժային թաղանթի մի քանի թերթեր տեղադրելիս համոզվեք, որ եզրերը համընկնեն առնվազն 3-ից 4 մատնաչափշարունակական անջրանցիկ շերտ ստեղծելու համար: Այս համընկնումը թույլ չի տա ջրի ներթափանցումը կարերի և ճեղքերի միջով:
4. Օգտագործեք գեոտեքստիլի շերտ
Դրենաժային թաղանթի արդյունավետությունը հետագայում բարելավելու համար դրա վրա տեղադրեք գեոտեքստիլի շերտ, նախքան լցոնումը: Սա կպաշտպանի թաղանթը քարերի և հողի հետևանքով առաջացած ծակումներից և կապահովի դրա ամրությունը:
Ընտրեք Citadeli-ն հուսալի դրենաժային թաղանթների և մնացած ամեն ինչի համար, որն անհրաժեշտ է ձեր տունը խոնավությունից պաշտպանելու համար: