ვებ-გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში/ Կայքը վերամշակվում է

Բլոգ

Պարագծային պաշտպանիչցանց. վթարները կանխելու անվտանգության սարք

18 մարտի
Պարագծային պաշտպանիչցանց. վթարները կանխելու անվտանգության սարք

Պարագծային պաշտպանիչ ցանցը նորարարական անվտանգության միջոց է, որը կարևոր դեր է խաղում շինհրապարակներում, արդյունաբերական տարածքներում և այլ վտանգավոր հատվածներում՝ վթարները կանխելու նպատակով:  

Ցիտադելին  տրամադրում է հուսալի լուծումներ՝ առաջարկելով բարձրորակ  պարագծային պաշտպանիչ ցանցեր, որոնք համապատասխանում են անվտանգության ժամանակակից չափանիշներին:

Պարագծային պաշտպանիչ ցանցն  իրենից ներկայացնում է հորիզոնական անվտանգությունն ապահովող հարմարանք, որը  նախատեսված է մարդուն կամ ընկնող առարկաները բռնելու համար՝ կանխելով վնասվածքները և ստեղծելով հավելյալ պաշտպանություն։

Ինչու՞ է անհրաժեշտ ցանցն օգտագործել:

Երբ խոսքը վերաբերում է մարդկանց անվտանգությանը, հատկապես շինարարության մեջ, կարևոր է հաշվի առնել բոլոր հնարավոր ռիսկերը:

Շինհրապարակներում և արդյունաբերական տարածքներում  աշխատանքի ընթացքում հաճախ ծանր առարկաներ են ընկնում՝ շինանյութեր, գործիքներ և սարքավորումներ,որոնք կարող են լուրջ  վնասվածքների պատճառ դառնալ:

Պարագծային պաշտպանիչ ցանցերն օգտագործվում են  վերոնշյալ առարկաները ցածր հարկեր կամ մարդաշատ հատվածներ  ընկնելը կանխելու համար:

Հիմնական գործառույթները․

1. Ընկնող առարկաների կանխումը.

Շինարարական կամ վերանորոգման աշխատանքների ընթացքում հաճախ առաջանում են իրավիճակներ, երբ տարբեր առարկաներ կարող են պատահաբար ընկնել, որոնք իրենց հերթին վտանգ կարող են ներկայացնել ներքևում գտնվող մարդկանց համար:

Պարագծային պաշտպանիչ ցանցը կանխում է  է այդ առարկաների անկումը և նվազագույնի հասցնում վնասվածքներ ստանալու վտանգը:

2․ Մարդկանց ընկնելու կանխարգելում

Նման ցանցերի հիմնական նպատակներից մեկը բարձրությունից ընկնելու կանխումն է։ Աշխատողները փայտամածների կամ բարձրահարկ վայրերում  աշխատանքներ կատարելու ընթացքում կարող են պատահաբար կորցնել հավասարակշռությունը կամ բախվել վտանգավոր իրավիճակների, որտեղ կարող են ընկնել: Ցանցն օգնում է կանխել այս ռիսկերը՝ բռնելով մարդուն մինչ նրա գետնին ընկնելը:

Պարագծային անվտանգության ցանցի առավելուությունները․

1․ Կյանքի և առողջության պաշտպանություն

Օգտագործման հիմնական և անկասկած առավելությունը մարդկանց  վնասվածքներից և դժբախտ պատահարներից  զերծ պահելն է։

 Բարձրությունից ընկնող առարկաների պաշտպանությունը հա համեմատաբար  նվազեցնում է անցորդների և աշխատակիցների առողջության վնասի ռիսկերը։

 2. Նյութական կորուստների կրճատում

Շինանյութերի կամ սարքավորումների անկումը կարող է հանգեցնել ոչ միայն վնասվածքների, այլև գույքային վնասների:

Պարագծային պաշտպանիչ ցանցն օգնում է նվազագույնի հասցնել վնասը՝ կանխելով դրանց վնասումը:

3. Երկարակեցություն, դիմադրություն արտաքին ազդեցություններին․

Նման պաշտպանիչ ցանցերը հաճախ պատրաստվում են բարձրորակ նյութերից, որոնք դիմացկուն են մեխանիկական վնասվածքներին, ուլտրամանուշակագույն ճառագայթման, եղանակային պայմանների և կոռոզիային:

Այս ցանցերն արդյունավետ են եղանակային բոլոր պայմաններում՝ լինի դա անձրև, ձյուն կամ ուժեղ քամի, ինչը հատկապես կարևոր է բացօթյա և արդյունաբերական օբյեկտներում երկարատև օգտագործման համար:

4. Տեղադրման պարզություն․

Պարագծային անվտանգության ցանցերի առավելություններից մեկը՝ տեղադրման հեշտությունն է:

Դրանք հնարավոր  են հեշտությամբ  ձգել մինչև պահանջվող բարձրությունը, ինչը զգալիորեն նվազեցնում է տեղադրման ժամանակը և թույլ է տալիս արագ ապահովել հաստատության  անվտանգությունը:

Բացի այդ, նման ցանցերը հեշտ է պահպանել և անհրաժեշտության դեպքում կարող են փոխարինվել կամ վերանորոգվել:

Ցիտադելիում կգտնե ՛ք պաշտպանիչ ցանցերի բոլոր տեսակները։ Մենք պատրաստ ենք օգնել Ձեզ ընտրել լավագույն լուծումները Ձեր իսկ նախագծի համար: