ვებ-გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

ბლოგი

FORA ST-120. Որակի և արդյունավետության նոր ստանդարտ հայկական շինարարության մեջ

8 հուլիսի
FORA ST-120. Որակի և արդյունավետության նոր ստանդարտ հայկական շինարարության մեջ

Իդեալական բետոնե մակերես և կոնստրուկցիոն կայունություն. սրանք են այն չափանիշները, որոնցով այսօր առաջնորդվում են ոլորտի առաջատարները: 

FORA ST-120 խոշորավահան կաղապարային համակարգ «FORA»-ն, հանդիսանալով  լավագույն լուծումներից մեկը, արդեն իսկ հասանելի է հայկական շուկայում՝ առաջարկելով բարձր որակ և շահագործման/ կիրառման  հեշտություն:


FORA ST-120-ը բազմաֆունկցիոնալ լուծում է ժամանակակից մոնոլիտ շինարարության համար: Համակարգի հիմքում ընկած է բարձր ամրության պողպատից պատրաստված հիմնամասից։


Կաղապարման համակարգն ունի հակակոռոզիոն պատվածք/ ծածկույթ, իսկ վահանների մակերեսը պատրաստված է 18 մմ հաստությամբ խոնավակայուն լամինացված կեչու նրբատախտակից, ինչը երաշխավորում է մինչև 300 օգտագործման ցիկլ:

Ունիվերսալություն և ճկունություն.


Համակարգի նախագծման հիմքում ընկած է բազմաֆունկցիոնալությունը, որը թույլ է տալիս լուծել բարդ ինժեներական խնդիրներ։ Շնորհիվ հատուկ մշակված կողպեքների, վահանները կարող են հավաքվել ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական դիրքով կամ նույնիսկ երկայնական շեղումով։ Սա շինարարներին հնարավորություն է տալիս հարմարեցնել կոնստրուկցիան ցանկացած նախագծի առանձնահատկություններին։ Նման ճկունությունը զգալիորեն արագացնում է մոնտաժային աշխատանքները շինհրապարակում։ 


Բարձր դիմացկունություն և երկարակեցություն.

Պողպատե ամբողջական պրոֆիլն ապահովում է կոնստրուկցիայի առավելագույն կոշտություն և դիմակայում մեծ ճնշումներին։ Վահանների բարձր որակը երաշխավորում է մինչև 300 օգտագործման ցիկլ՝ բացառելով դեֆորմացիաները։ Սա տնտեսապես շահավետ և հուսալի լուծում է երկարաժամկետ շինարարական նախագծերի համար։


Կատարյալ համատեղելիություն և ինտեգրում.

FORA ST-120-ը լիովին համատեղելի է շուկայում առկա այլ խոշորավահան համակարգերի հետ։ Այն հեշտությամբ համակցվում է ձեր ունեցած սարքավորումներին՝ առանց հավելյալ հարմարանքների անհրաժեշտության։ Նման ինտեգրումը պարզեցնում է լոգիստիկան և օպտիմալացնում աշխատանքը ցանկացած շինհրապարակում։

Կարևոր է. Արագացնում է շինարարական ցիկլը՝  մոնտաժման պարզության և բարձրակարգ տեխնիկական բնութագրերի շնորհիվ: 


Համագործակցության փորձը և վստահությունը.


Մեր նյութերի առավելությունները. Բարձրակարգ պողպատ, հակակոռոզիոն պատվածք և կառուցվածքային կայունություն, որոնք թույլ են տալիս իրականացնել նախագծերը մինիմալ ռեսուրսներով և առավելագույն ծանրաբեռնվածությամբ: