Կայքը վերամշակվում է

ბლოგი

Ցիտադելի՝ աշտարակային կռունկների պաշտոնական ներմուծողը Հայաստանում․

27 հոկտեմբերի
Ցիտադելի՝  աշտարակային կռունկների պաշտոնական ներմուծողը Հայաստանում․

Ժամանակակից մոնոլիտ և բարձրահարկ շինարարությունում առանցքային դեր են խաղում ռեսուրսների տնտեսումը, ժամկետների պահպանումը,  և, ամենակարևորը, շինհրապարակում բացարձակ անվտանգության ապահովումը:

Ապահովելով բոլոր այս պայմանները՝ Ցիտադելին շինարարական ոլորտին է տրամադրում  բազմաֆունկցիոնալ աշտարակային կռունկներ (Dahan, Comansa, XCMG և Hengsheng)՝   կառուցապատողներին առաջարկելով լուծումների ամբողջական սպեկտր՝ սկսած տեխնիկայի մասնագիտական ընտրությունից, մատակարարումից անհրաժեշտության դեպքում նաև սպասարկման տրամադրում։ 

Աշտարակային կռունկ ընտրելու կարևորությունները․

1․ Անվտանգություն, սեյսմակայունություն և բոլոր ռիսկերի հաշվառում․

Ցավոք, հին տեխնիկայի օգտագործման, պաշտպանության ժամանակակից համակարգերի բացակայության կամ տեղադրման սխալների պատճառով շինհրապարակներում տեղի ունեցող վթարները լուրջ ազդանշան են ողջ ոլորտի համար։

Հստակ գիտակցելով այս բոլոր ռիսկերը և հաշվի առնելով Հայաստանում շինարարության առանձնահատկությունները՝ Ցիտադելին յուրաքանչյուր հաճախորդի համար ընտրում է հենց այն մոդելը, որը կատարելապես համապատասխանում է կոնկրետ նախագծի բարդությանն ու բոլոր տեխնոլոգիական նրբություններին։

2․ Պրոֆեսիոնալ տեղադրում (մոնտաժ) և ապամոնտաժում՝ նեղ մասնագիտացված փորձագետների կողմից․

Որակյալ հավաքումը աշխատանքի անվտանգության գլխավոր երաշխիքն է։ Մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքների իրականացման համար մենք ներգրավում ենք մեր մշտական, փորձառու գործընկերներին, որոնք նեղ մասնագիտացված են հենց աշտարակային կռունկների հավաքման և ապամոնտաժման մեջ։ Սա երաշխավորում է տեղադրման ճշգրտություն և շինարարական նորմերի լիարժեք պահպանում։

3․Արագ առաքում՝ առանց 3–4 ամիս սպասելու․

Շինարարության դադարեցումը թանկ արժե։

Ստիպված չեք լինի սպասել արտադրողի առաքմանը։

Վրաստանում բազայի և կանոնավոր պահեստի առկայության շնորհիվ  Ցիտադելի ընկերությունը պահանջվող աշտարակային կռունկների ցանկացած  մոդել օպերատիվորեն և սեղմ ժամկետներում հասցնում է Հայաստան։ 

Ցիտադելին՝ որպես հուսալի գործընկեր․ 

  • Ինժեներական ճշգրտություն
  • Բեռնամբարձման ճշգրիտ  հաշվարկ՝ ըստ Ձեր նախագծի պահանջների
  • Արագ մատակարարում
  • Սեղմ ժամկետներ մեր պահեստից և փաստաթղթերի արագ ձևակերպում
  • Երաշխիքային սպասարկում և օրիգինալ պահեստամասերի մշտական առկայություն

Ընտրե՛ք հուսալիությունը, արագությունն ու պրոֆեսիոնալ մոտեցումը շինարարության իրականացման համար։

Կառուցե՛ք անվտանգ և որակյալ Ցիտադելիի հետ միասին։