ვებ-გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში/ Կայքը վերամշակվում է

Նորություններ

24 Մայ. 2024

Ցիտադելին «CONSTRUCTION AND INTERIOR» EXPO 2024 ցուցահանդեսին

Տարվա ամենամեծ շինարարական ցուցահանդեսին՝ CONSTRUCTION AND INTERIOR EXPO 2024-ի 180 մասնակիցներից մեկը եղել ենք նաև մենք։

Ցուցահանդեսի ընթացքում  այցելուներին ներկայացվել են շինարարության համար նախատեսված մի շարք համշխարհային ապրանքնատեսակներ՝  կաղապարամած համակարգեր, շինարարական հեծաններ, տելեսկոպիկ կանգնակներ, ձայնամեկուսիչ և ջրամեկուսիչ նյութեր և այլն։

Այցելուների առանձնահատուկ ուշադրությունն են գրավել գերմանական PERI ապրանքանիշի DUO  կաղապարման համակարգը, ինչպես նաև ջերմամեկուսիչ ֆասադային նյութերը։

Մեր վաճառքի մենեջերները և ինժեներները պատասխանեցին հետաքրքրված  բոլոր այցելուների հարցերին:

Ցուցահանդեսը տևեց 3 օր Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և գրավեց 5000-ից ավելի այցելուների ուշադրությունը:

Հիշեցնենք, որ Ցիտադելին հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք ապրանքանիշների գործընկեր, այդ թվում՝  «ТЕХНОНИКОЛЬ», «DAHAN», «LIEBHERRr», «ZTM», «POTAIN», «COMANSA»,«SOIMA», «SAEZ», «BAUMAK», «ЗАО МПК КРЗ», «FORM-ON», «KRONOSPAN», «MWOOD», «STARWOOD», «AFACAN», «GOÇMAKSAN», «SYPLY», «ECO STROY COMPLEX», «GOKDELEN» և  այլն։

 Ցիտադելիում կգտնեք շինությունների կառուցման և վերանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ բոլոր նյութերը։