ვებ-გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში/ Կայքը վերամշակվում է

Նորություններ

30 Հոկ. 2024

Ցիտադելին TOON EXPO 2024-ի շրջանակներում. Շինանյութերի ոլորտում նորարարությունների ցուցադրություն

Հոկտեմբերի 25-ից 27-ը  «Մերիդիան» համալիրում տեղի ունեցավ  TOON EXPO 2024-ցուցահանդեսը, որը նշանակալի ազդեցություն թողեց շինարարության և անշարժ գույքի ոլորտում: Big Projects-ի կողմից կազմակերպված այս տարվա ցուցահանդեսը գրավեց աննախադեպ թվով խոշոր ընկերություններ՝ այցելուներին առաջարկելով բացառիկ գործարքներ և հատուկ պայմաններ B2B համագործակցության համար:

Ցուցահանդեսին մասնակցեցին ավելի քան 100 ընկերություններ, և այցելուները հնարավորություն ունեցան դեմ առ դեմ շփվելու ոլորտի առաջատարների հետ տարբեր ոլորտներում, ներառյալ շինարարությունը, անշարժ գույքը, ճարտարապետությունը և դիզայնը:

Նշանավոր մասնակիցների թվում էր «Citadeli»-ն: Ընկերությունն այս տարի ցուցահանդեսին մասնակցում էր կաղապարամած համակարգերի արտադրությամբ զբաղվող  «FORA» ընկերության հետ, որին ներկա էին նաև ապրանքանիշի ներկայացուցիչները՝ «Ցիտադելի» աշխատակիցների հետ միասին, ինչպես նաև եռօրյա միջոցառման շրջանակներում Ցիտադելիի կողմից ներկայացված էր շինանյութերի և մի շարք այլ համաշխարհային ապրանքանիշերի լայն տեսականի այդ թվում՝  «ТЕХНОНИКОЛЬ», «DAHAN», «CONSMOS», «ЗАО МПК КРЗ», «FORM-ON», «KRONOSPAN»,«SYPLY», «ECO STROY COMPLEX» և այլն։

Այցելուներն ունեին առավելագույն դրական արձագանք՝ ցուցաբերելով առանձնակի հետաքրքրություն  կաղապարամախ համակարգերի, վերելակների, ճակատային վերելակների, ջրամեկուսացման և ջերմամեկուսացման նկատմամբ:

Այս անգամ ևս ներկայացրեցինք մոնոլիտ շինարարության համար անհրաժեշտ նյութերի ամբողջական տեսականի:

Ընկերության առաջարկները ներառում են հեծաններ, ջրամեկուսիչ նյութեր, ջերմա և ձայնամեկուսացում, ինչպես նաև աշտարակային կռունկներ և վերելակներ: Այցելուներն ունեին առավելագույն դրական արձագանք՝ ցուցաբերելով առանձնակի հետաքրքրություն վերելակների, ճակատային վերելակների, ջրամեկուսացման և ջերմամեկուսացման նկատմամբ:

TOON EXPO 2024-ը ոչ միայն ցուցադրեց շինանյութերի վերջին նորամուծությունները, այլև նպաստեց հետագա  համագործակցությանը և գործընկերների հետ սերտ կապեր հաստատմանը:

Ցիտադելիի համար կարևոր է լինել նման միջոցառումների մասնակից՝ հաճախորդներին նորարարական և ժամանակակից շինանյութերի, տեխնոլոգիաների մասին տեղեկատվություն տրամադրելու համար։