Կայքը վերամշակվում է

პროდუქცია

Կաղապարման համակարգ Gokdelen MO-KA

MO-KA-ն ունիվերսալ վահանակային համակարգ է նախատեսված տարբեր բարդության պատերի, սյուների և հիմնային սալերի բետոնապատման համար:Համակարգի կարկասը պատրաստ... Տեսնել ավելին

MO-KA-ն ունիվերսալ վահանակային համակարգ է նախատեսված տարբեր բարդության պատերի, սյուների և հիմնային սալերի բետոնապատման համար:

Համակարգի կարկասը պատրաստված է հակակոռոզիոն ներկով պատված 3 մմ հաստությամբ պրոֆիլավորված պողպատից, իսկ տախտակամածը՝ բարձրորակ լամինացված նրբատախտակից: Համակարգն ապահովում է կառուցվածքների երկրաչափական ճշգրտություն և նախատեսված է երկարատև շահագործման համար:

 

Տեսնել ավելի քիչ

MO-KA կաղապարման համակարգը բնութագրվում է տեղադրման և ապամոնտաժման հեշտությամբ, ինչը պայմանավորված է համակարգի բաղադրիչների փոքր դետալներով և լավ մշակված երկրաչափական ձևերով: Այս ամենը միասին վերցրած զգալիորեն արագացնում է շինարարության գործընթացը։

 

Հարկ է նաև նշել, որ բոլոր կաղապարային վահանակները, առանց բացառության, ունիվերսալ են, երկայնական չափերով՝ 250 մմ-ից մինչև 1300 մմ, 50 մմ հավելումներով, իսկ բարձրությունը տատանվում է 1200 մմ-ից մինչև 2400 մմ և 3000 մմ:

Համակարգը հեշտությամբ հարմարվում է ցանկացած բարդության նախագծերին:

Կաղապարային համակարգը նախատեսված է թարմ բետոնի 75 կՆ/մ2, ճնշման համար: Կառույցի միջին քաշը 46 կգ է։

Առաջարկվող ապրանքներ