ვებ-გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში/ Կայքը վերամշակվում է

Բլոգ

Ի՞նչ է հավատարմությունը կազմակերպության հանդեպ

8 ապրիլի
Ի՞նչ է հավատարմությունը կազմակերպության հանդեպ

Ընկերության հանդեպ հավատարմությունը անհատի հոգեբանական կապվածությունն է ընկերությանը, որը ենթադրում է ներգրավվածություն աշխատանքի մեջ, և հավատ ընկերության արժեքների նկատմամբ: Ժամանակակից հետազոտությունները հաստատել են մի քանի կարևոր գործոններ, որոնք բնորոշում են հավատարմությունը կազմակերպության նկատմամբ:

 

Աշխատանքային ընթացակարգեր - աշխատակիցների նվիրվածության զգացումը դեպի աշխատանք հաճախ սկսում է զարգանալ կազմակերպությանը միանալուց առաջ: Կազմակերպության և ապագա աշխատակցի միջև առաջին շփումը մեծ նշանակություն ունի։ 

 

Ակնկալիքներ – աշխատակիցներն ավելի հավատարիմ են, երբ վերջիններիս ակնկալիքները և աշխատանքի առաջարկները համընկնում են:

 

Պաշտոնի նշանակում և վերապատրաստում –  պաշտոնի նշանակման գործընթացում դասընթացները մեծ նշանակություն ունեն: Ինչպես պարզվեց, հավատարմությունը կապված է կազմակերպության կողմից  աշխատակիցների զարգացումն ապահովելու ջանքերի ընկալման հետ:

 

Հարաբերությունները ղեկավարների հետ - աշխատակիցները, ովքեր լավ հարաբերություններ ունեն իրենց անմիջական ղեկավարների հետ, ունեն հավատարմության ավելի բարձր աստիճան:

 

Գործընկերների հետ հարաբերություններ և թիմին պատկանելություն. կարևոր է, որ ընկերությունում լինի աշխատակազմին հեշտ ինտեգրվելու զգացում: Այդ իսկ պատճառով կազմակերպությունները պետք է փորձեն գտնել թիմային աշխատանքի միջոցով հավատարմություն ապահովելու ուղիներ թե՛ աշխատավայրում, թե՛ աշխատանքից դուրս:

 

Կազմակերպչական արդարություն և վստահություն. աշխատակիցների հավատարմությունը մասամբ ձևավորվում է նրանց պատկերացումների հիման վրա, թե որքան արդար է ընկերությունը վերաբերվում իրենց, և արդյոք գործատուները գնահատում են իրենց աշխատակիցների բարեկեցությունը:

 

Առաջխաղացում – հավատարմության վրա ազդում են նաև աշխատակիցների առաջխաղացման քաղաքականությունը և գործելակերպը:

 

Աշխատանք-անձնական կյանք հավասարակշռություն – աշխատակիցները պետք է զգան, որ կարող են հասնել աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռության: Կարևոր է ստեղծել այնպիսի ծրագրեր, որոնք կօգնեն թեթևացնել աշխատողների ծանրաբեռնվածությունը. օրինակ՝ ճկուն աշխատանքային գրաֆիկ, հանգստի ժամանակ և այլն։

 

Վարձատրությունը և պարգևատրում – վարձատրությունը կազմակերպության հավատարմությունը  դարձնում է արժեքավոր: Աշխատակիցների նյութական կարիքների բավարարումը նրանց հավատարմությունն ապահովելու ուղիներից մեկն է:

 

Ցիտադել-ն խորհուրդ է տալիս հաշվի առնել այն գործոնները, որոնք որոշում են հավատարմությունը կազմակերպության նկատմամբ, որպեսզի կարողանաք կառուցել ուժեղ, հավատարիմ, գոհ և երջանիկ ընկերություն, որը կապահովի ձեր կազմակերպության շարունակական զարգացումը: